Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն


ԱրարատԲանկը և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Հասարակություն

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր ԱրարատԲանկի և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի միջև։ Գործընկերությունը միտված է Հայաստանի սահմանամերձ և գյուղական բնակավայրերում կրթության որակի բարձրացմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը յուրաքանչյուր երեխայի համար։

Հուշագրի շրջանակում ԱրարատԲանկը ֆինանսավորում է հինգ Ուսուցիչ-առաջնորդների, որոնք դասավանդում են Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում՝ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի շրջանակում։

Այս համագործակցությունը ձևավորվել է «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի «Ազգակերտների» ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին դառնալ կրթական հավասարության իրական դաշնակիցներ։ Այս կերպ գործընկեր կազմակերպությունները նպաստում են որակյալ կրթության հասանելիությանը, համայնքային զարգացմանը և նորարարական մոտեցումների տարածմանը Հայաստանի ամենահեռավոր մարզերում։

Բացի ֆինանսական աջակցությունից, «Ազգակերտների» ծրագիրը խթանում է գործընկերների և դպրոցական համայնքների միջև համատեղ արժեքների և նպատակների ձևավորումը՝ ստեղծելով կրթական բարեփոխման շուրջ միասնական շարժում։ Հովանավորներին պարբերաբար տրամադրվում են իրենց գործընկեր դպրոցի մասին տեղեկություններ, լուսանկարներ և զեկույցներ։ Նրանց հնարավորություն է տրվում նաև ներգրավվել դպրոցի կյանքում այցելությունների կամ առցանց հանդիպումների միջոցով։

ԱրարատԲանկի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը շեշտեց, որ բանկի համագործակցությունը կրթական և ազգապահպան նպատակ ունեցող կառույցների հետ պետք չէ դիտարկել միայն որպես ֆինանսական աջակցություն։ ԱրարատԲանկը կարևորում է հայ մարդու կերպարի ձևավորումը, ազգային  մտածելակերպը, օրինակելի հասարակության անդամներ ունենալը և բանկի սոցիալական ծրագրերն իրականացվում են հիմնականում  այս ուղղությամբ։ «ԱրարատԲանկը «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի հետ համագործակցում է արդեն երրորդ տարին և ստորագրված հուշագիրը, ըստ էության, համագործակցության ավելի ընդլայնված ձևաչափն է։ Դա նշանակում է նաև, որ մեր  կատարած աշխատանքն այս ընթացքում եղել է շատ արդյունավետ»,- համոզված է Մհեր Անանյանը։ ԱրարատԲանկի գործադիր տնօրենը հավելեց նաև, որ ստորագրված փաստաթղթից զատ ծրագրերն իրականացնելու միտք, հոգի ու նպատակ կա։ Հիմնադրամում ներգրավված նոր անդամները կրում են նույն արժեքները, որոնք այնքան կարևոր են  սահմանամերձ գյուղերում աշխատելիս, երեխաներին դասավանդելիս, և տվյալ համայնքի երեխաների նոր որակի դաստիարակությունը կարող է  կախված լինել հենց այդ մեկ մարդուց։

«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Գոռ Նազարյանը նշեց, որ նման համագործակցությունները կարևոր են «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի գաղափարական ուղղություններից մեկի՝ Ուսուցիչների առաջնորդության ծրագրի կայուն զարգացման և դրա ազդեցության ընդլայնման համար։ Նրա խոսքով՝ երբ բիզնես հատվածը և կրթական նախաձեռնությունները միավորում են ուժերը, արդյունքներն ունենում են երկարաժամկետ ազդեցություն՝ բացելով նոր հնարավորություններ երեխաների, դպրոցների և համայնքների առջև։
Նա հավելեց, որ վստահ է՝ ԱրարատԲանկի հետ այս գործընկերությունը կնպաստի կրթական հավասարության տարածմանը և կուժեղացնի հիմնադրամի աշխատանքի շարունակականությունն ու ազդեցությունը Հայաստանի տարբեր համայնքներում։

«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի և ԱրարատԲանկի հանուն մեկ գաղափարի միասնական գործելաոճը գալիք սերնդի հանդեպ ստանձնած պատասխանատվության վառ օրինակներից է։

ԱրարատԲանկի և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի միջև համագործակցությունը մեկնարկել է դեռ 2022 թվականին։ Համագործակցության արդյունքում Ձորագյուղի, ապա Փոքր Մասրիկի դպրոցներ գործուղվեցին ֆիզիկա առարկայի Ուսուցիչ-առաջնորդներ, իսկ նոր, ավելի ընդլայնված համագործակցության շրջանակում մաթեմատիկա և ինֆորմատիկա դասավանդող հինգ ուսուցիչ-առաջնորդներ գործուղվել են Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր՝ ապահովելով երեխաների կրթության իրավունքը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»
Ամենադիտված