ՀԱՄԱՍ-ը բոլոր պատանդներին ազատ կարձակի հոկտեմբերի 11-ին․ ԶԼՄ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 11-ին՝ շաբաթ օրը, ազատ կարձակի մնացած բոլոր իսրայելցի պատանդներին, հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Համաձայնագիրը ստորագրվել է հինգշաբթի օրը՝ Եգիպտոսում», - նշել է հրատարակությունը։
Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ Իսրայելը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը համաձայնագրեր են ստորագրել Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Ամերիկացի առաջնորդը բացատրել է, որ դա նշանակում է բոլոր պատանդների «շատ շուտով» ազատ արձակում, ինչպես նաև իսրայելական զորքերի դուրսբերում համաձայնեցված գծեր։ Նա նշել է, որ հակամարտության երկու կողմերն էլ հավասար պայմաններ կստանան։
Հետևեք մեզ՝ այստեղ