Լավրովը նախազգուշացրել է «քրդերի հետ խաղերի» լուրջ հետևանքների մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե սիրիական քրդերի հետ «ինքնավարության և անջատողականության» խաղերը վերածվեն կոնկրետ ինչ-որ բանի, ապա քրդական խնդիրը կարող է պայթել տարածաշրջանի մյուս բոլոր երկրներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Lenta-ն։
Նախարարի խոսքով՝ սա շատերի ավանդական մտահոգություններն են, քանի որ դրանք անհիմն չեն և լուրջ ռիսկեր են պարունակում:
«Սիրիայի միասնությունն այն հարցն է, որի վրա պետք է կենտրոնանան բոլոր երկրները, որոնք այս կամ այն ազդեցությունն ունեն իրադրության վրա, այդ թվում և Դամասկոսի, և երկրի այլ մասերում տարբեր էթնո-կրոնական ու քաղաքական խմբերի վրա», - ընդգծել Է պաշտոնյան:
Հետևեք մեզ՝ այստեղ