Ադրբեջանում անօթևան երեխաների մոտ սիֆիլիս է հայտնաբերվել
ՄիջազգայինԱդրբեջանում խնամազուրկ եւ անօթեւան երեխաների շրջանում վարակիչ հիվանդություններ, այդ թվում` սիֆիլիս է հայտնաբերվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, movqe.az կայքին հայտնել էԲաքվի թիվ 3 մանկական մաշկաբանականհիվանդանոցի բաժնի ղեկավար ՀուրիյաԳարաեւան:
Նա հայտնել է, որ սիֆիլիսով վարակված երեխաները հիմնականում 14-15 տարիքային խմբի են:
«Փողոցի երեխաների մոտ հաճախ հանդիպում են սնկային հիվանդություններ, բորոտություն եւ ոջլոտություն: Նման մաշկային հիվանդությունների` հենց փողոցի երեխաների միջեւ ավելի շատ նկատվելը կապված է միեւնույն իրերից, անկողնուց, հագուստից օգտվելու հետ»,- նշել է նա:
Հ. Գարաեւան հայտնել է, որ միեւնույն ժամանակ ճիշտ կենսական պայմաններում չապրելու պատճառով փողոցի երեխաների մոտ հաճախ հայտնաբերվում են սիֆիլիս, սուսանակ (գոնոռեա) հիվանդություններ եւս:
Ադրբեջանում երեխաների հարցերով հասարակական կազմակերպությունների ֆեդերացիայի համակարգող ՆաբիլՍեիդովը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ներկայում երկրում մոտ 2 հազար խնամազուրկ երեխաներ կան, իսկ նրանց ապահովելու փոխարեն իշխանությունները 70 մլն դոլար են ծախսում արտասահմանցի ֆուտբոլիստների մարզահագուստի համար: Նրա խոսքով` Ադրբեջանում նման զգալի թվով խնամազուրկ երեխաների առկայության պատճառը թաքնված է ծայրահեղ աղքատության եւ բազմազավակության մեջ, ինչի հետևանքով ծնողները չեն կարողանում պահել նրանց, եւ երեխաները հայտնվում են փողոցում:
«Եւ դա միայն Բաքվին չի վերաբերում: Ադրբեջանում գործում են երեխաների վերականգնողական միայն երկու կենտրոն, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում», -ասել է Նաբիլ Սեիդովը: