Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը Այս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Անհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն ԱԹՍ-ն մխրճվել է բնակելի շենքի մեջ (տեսանյութ) Երևանի Դրոյի փողոցում տների տանիքներ են այրվել Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր


Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից. «Փաստ»

Վերլուծություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ «Arthur brothers»-ի եղբայրներից Արտակ Սարգսյանը որոշել է քաղաքական գործունեություն ծավալել և կուսակցություն է հիմնում։ Մեր ունեցած տեղեկություններով, նրան խոչընդոտում են դա անել։ Նշենք նաև, որ Արտակ Սարգսյանը ներկայում տնային կալանք է կրում։ Մի շարք հարցերի մասին զրուցեցինք նրա հետ։ Վերջինս նշեց՝ քրեական գործը նախաքննության փուլում է։ «Առավելագույն ժամկետը մեկ տարի էր, բայց վարույթն իրականացնող մարմինն արդեն 3-րդ անգամ ժամկետը կասեցրեց։ Համարյա մեկ տարի վեց ամիս է, ինչ նախաքննությունն ընթանում է։ Օրերս նոր նամակ ստացա, որ էլի չորս ամսով կասեցնում են ժամկետը։ Իրավունք ունեն մինչև 2 տարի կասեցնել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։ Ընդգծում է՝ սրա հիմնական պատճառն իրեն փողոցային պայքարից հեռու պահելն է, ճնշումներն են։ «Երբ վարչական հսկողության տակ էի, ժամանակ առ ժամանակ մարդ էին ուղարկում՝ ասելով, թե այս իրավիճակը, կարգավիճակը քո դուրը գալի՞ս է։ Ասում էին. «Արի, դու հրաժարվիր քաղաքական հայացքներիցդ, բրասլետը հանենք, գնա քո Քենիան, առոք-փառոք ապրում էիր, ի՞նչ գործ ունես այստեղ»։ Հիմա ստեղծում են մի իրավիճակ, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը վտանգավոր է։ Ասում են՝ թող, մենք մեր գործն անենք, ի՞նչ գործ ունես, բայց ո՞ւմ թողնես հայրենիքն այսպես վտանգված»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով մեղադրանքներին՝ ընդգծում է. «Առաջինը ստանդարտ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքն էր։ Զենքը չկարողացան տանը դնել, մեր ընտանիքի անդամները հեռախոսներով խուզարկությունը նկարում էին։ Հետո փոխեցին մեղադրանքները։ Դրանցից մեկն երկիր ապօրինի մուտքի մեղադրանքն է։ Հիմնավորում են, որ ստացել եմ անձնագրեր, սակայն ՍԷԿՏ համակարգում մուտք-ելք չկա։ Ասացի, որ անձնագիրը ստացել եմ դեսպանատներից, բերեք առաջին ձևը։ Իհարկե, չբերեցին, որպեսզի հունիսից հետո տնային կալանքը երկարի։ Ստիպված եղա ընտանիքիս ուղարկել տարբեր երկրներ, որտեղ հիշում էի՝ անձնագրերս դեռ կային։ Կան անձնագրեր, որոնք հանձնել եմ, կան, որ չեմ հանձնել, քանի որ վիզաների ժամկետը չէր լրացել։ Իմ անձնագրերը բերեցին, ներկայացրեցին դատավոր Մասիս Մելքոնյանին։ Նույն ստորագրությունը և կնիքը, որ կա առաջին ձևի մեջ, դրվում է անձնագրի մեջ։ Հին անձնագրի սերիան դեսպանը կտրում է, կպցնում առաջին ձևին, անձնագրի վրա գրում է. «Անձնագիրը չեղարկվել է, բայց վիզաները դեռ ակտիվ են»։ Այդ ժամանակ Մասիս Մել քոնյանը տնային կալանքը փոխեց վարչականի, և մեզ թվաց, որ այդ մեղադրանքը «դուրս եկավ», մնաց փողերի լվացումը։ Այս մասով էլ մեկնաբանեմ։ Հանդիսանում եմ Քենիայում հատուկ ջոկատի ստեղծողը, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ։ 2004 թվականին ձերբակալել էինք կոկաինի մեծ խմբաքանակ։ Վճռաբեկ դատարանը կայացրեց իր վճիռը, բողոքարկման այլ կառույց չկար, առաջարկեցի վերացնել այդ խմբաքանակը։ 12 դեսպանատան, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Անգլիայի ներկայացուցիչներ էին ներկա դրա ընթացքին։ Սկսեցինք կրեմատորիայում այրել դա, եկավ ընդդիմության ղեկավարը՝ իմ նախկին թիմակիցը, հետագայում՝ իմ թշնամին, և ասաց, որ սա կոկաին չի, մենք փոխել ենք։ Այրումը կանգնեցրինք, ԱՄՆ դեսպանը կատալիզատոր բերեց։ Խմբաքանակից իրենց ցանկությամբ վերցնում էին, դնում կատալիզատորի մեջ, դառնում էր մանուշակագույն, այրում էին։ Այդ գործողությանը ներկա էր ՄԱԿ-ի թմրադեղերի և հանցագործությունների բաժնի ղեկավարը և ՄԱԿ-ի այլ ներկայացուցիչներ, որոնք այրումից հետո մեզ տվեցին շնորհակալագրեր, գովասանագրեր։ Նույնը՝ դեսպանատների կողմից։ Ընդդիմության ղեկավարը գնաց մի թերթի խմբագրություն, որը փակել էինք միջցեղային թշնամանք հրահրելու պատճառով, այն պատկանում էր նախկին նախագահին, որին գահից «շպրտել» էինք և հաղթել ընտրությունները, և, ժողովրդի լեզվով ասած՝ երկու «աբիժնիկ» տպեցին մի հոդված, որ «Արթուր եղբայրները» փոխել են կոկաինը։ Այդ հոդվածը քննադատության արժանացավ նույնիսկ ՄԱԿ-ի կողմից։ Թերթն արձագանքեց, թե հարցազրույց է եղել, խոսքի ազատություն է, մարդը կարծիք էր հայտնում։ Թեման փակվեց։ Մեր մասին դրական նյութերի կողքին, թե ինչպես են Քենիայում «Արթուր եղբայրները» ներդրումներ բերել, ինչպես են Մոմբասայի նավահանգիստը կառուցել և այլն, որոնումների արդյունքում ի հայտ է գալիս նաև այդ հին հոդվածը։ Քննիչները վերցնում են դա և մեղադրում՝ ասելով, որ այն ժամանակ իբր կոկաինը վաճառել ենք, վերածել կրիպտոարժույթի։ Նույն հոդվածի սկզբում ասվում է՝ իրենք 6 եղբայր են, ամեն եղբայրը աշխարհի մի տեղում մի գործ է անում, բայց մենք իրականում 3 եղբայր ենք։ Դատի ժամանակ դատավորին ասացի՝ պարո՛ն դատավոր, այն երեք եղբայրս հանցագործ են, բռնեք, բերեք, ես էլ ցուցմունք տամ։ Քննիչը ոտքի կանգնեց, ասաց՝ մենք չենք դա ասել, այլ այնտեղի ընդդիմության ղեկավարը, գիտենք, որ երեք եղբայր եք։ Հենց դա էի ուզում լսել և իրենց ասացի՝ այդ ինչպես է, որ նույն հոդվածի մի մասն ասում եք՝ սուտ է, ձեզ ձեռք չի տալիս, երկրորդ մասը ձեզ ձեռք է տալիս, դրանով ուզում եք ինչ-որ վարույթ հարուցել։ Մեկ տարի է՝ ժամկետը կասեցնում են՝ ասելով, որ հարցումներ են ուղարկել մի քանի երկիր, որտեղ մենք եղել ենք։ 72 երկրում եղել եմ, 14 երկրում ունեմ տարբեր տեսակի գործունեություն։ Ուղարկել են հարցումներ Օման, Քենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան, ասում են՝ մինչև այս երկրներից պատասխան չստանանք, չենք կարող իմանալ՝ գործը փակե՞լ, թե՞ չէ։ Այս երկրներից պատասխան կստանան, կասեն, որ ուրիշ երկրներ պետք է հարցումներ ուղարկեն։ Իրենց հիմնական նպատակը բռնաճնշումներն են»,-նշում է մեր զրուցակիցը։

Սարգսյանը ցանկանում է նաև կուսակցություն բացել, իշխանությունն այս հարցում նրան խանգարում է։ «Իմ փաստաթղթերը՝ ID-ն, բանկային քարտերը, հեռախոսները, հեռախոսների համարները չեն տալիս, ձերբակալության ժամանակ դրանք վերցրել են։ Միջնորդություն է ներկայացվում՝ տվեք ID-ն, քանի որ կուսակցություն եմ բացում, պետք է հայտարարագրվել, տվեք բանկային քարտերս, որպեսզի իմ հաշիվներից կարողանամ օգտվել։ Ի դեպ, հաշիվներիս վրա կալանք կամ արգելք չկա, բայց քարտերս չեն տալիս, ասում եմ՝ տվեք հեռախոսներս, հեռախոսներիս չիպերը, որպեսզի կոնտակտներիցս օգտվեմ։ Դատական նիստերն ամբողջությամբ կատակերգություն են»,-ասում է Սարգսյանը։ Խնդրահարույց հարցերը քննարկման առարկա կդառնան ավելի ուշ, քանի որ վերջինս չի ցանկանում, որ իրեն մեղադրեն գործի ընթացքին խոչընդոտելու մեջ։ «Իրենց գործողություններով նրանք ցույց են տալիս, որ ինձ պատժում են»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը «ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումԱյս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանԱնհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա «ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԱզատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» Շենգավիթում էՉի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն Մարուքյան«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10ԱԹՍ-ն մխրճվել է բնակելի շենքի մեջ (տեսանյութ)Այն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին Երևանի Դրոյի փողոցում տների տանիքներ են այրվել Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր Դիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելՆշվել են ծերացումը արագացնող սննդային սովորություններըՀնդկաստանում փիղը հարձակվել է մարդկանց վրա. կա զոհ և վիրավորՓաշինյանը եկավ այն սրճարան, որտեղ Մակրոնն էՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԵրևանի հեռուստաաշտարակը՝ Ֆրանսիայի և ԵՄ դրոշների գույներովՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Խոշոր հրդեհ Երևանում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրիցԿարկուտ, անձրև, ամպրոպ... ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 4-8-ըՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿՋուր չի լինի՝ մայիսի 4-ին. հասցեներՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց ՀայաստանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ Կարապետյան
Ամենադիտված