Հայաստանում ամուսնությունների թիվը կտրուկ նվազել է, ավելացել են ամուսնալուծությունները
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում տարեցտարի ավելանում են ամուսնալուծության դեպքերը։ ԱՎԿ հրապարակած տվյալների համաձայն, հանրապետությունում այս տարվա հունվար-օգոստոսին գրանցված 1000 ամուսնության հաշվով արձանագրվել է ամուսնալուծության 354 դեպք։
Panorama.am-ին ԱՎԿ-ից հայտնեցին, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվն էականորեն ավելացել է, 2024-ի հունվար-օգոստոսին 1000 ամուսնության հաշվով արձանագրվել էր 292 ամուսնալուծություն։
Ընդհանուր առմամաբ, այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում գրանցվել է 3 179 ամուսնալուծություն, նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 4.5 տոկոսով։
Սրան զուգահեռ երկրում 13.6 տոկոսով նվազել են ամուսնությունները։ Եթե 2024-ի հունվար-օգոստոսին գրանցվել էր 10 405 ամուսնություն, ապա այս տարվա առաջին ութ ամիսներին այդ թիվը կազմել է 8 985։
Հետևեք մեզ՝ այստեղ