Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց սերբերին
Ուշադրության կենտրոնումՖուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Հայաստանի և Սերբիայի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը: Արամ Ոսկանյանի գլխավորած Հայաստանի հավաքականը պարտվեց սերբերին 4:1 հաշվով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականից միակ գոլի հեղինակ 26-րդ րոպեին դարձավ Էրիկ Պետրոսյանը: Սերբիայի թիմի կազմում գնդակներ խփեցին Ուրոշ Ռաչիչը (24), Իգոր Զլատանովիչը (46 և 90), Զեհրուդին Մեհմեդովիչը (52. 11 մետրանոց):