Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա


Ովքե՞ր են 44-օրյա պատերազմի պարտության մեղավորները. 5 տարի անց՝ չկան պատժվածներ

Քաղաքականություն

44-օրյա արյունալի պատերազմից հետո մեղավորների փնտրտուքը դեռ շարունակվում է․ ովքե՞ր են մեղավոր՝ Արցախի կորստի, հազարավոր զոհերի, վիրավորների ու խեղված ճակատագրերի համար։ Հարց, որ հուզում է բոլորին, բայց հինգ տարի անց՝ պատասխան չունի։
Տարիներ են անցել, բայց պաշտոնական պատասխանատվություն այդպես էլ չի ստանձնել ոչ ոք, չկան պատժվածներ։

Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին` պատերազմի պարտության համար, իշխանություններն էլ մեղավոր են կարգում բոլորին․..դասալիքներ, հին ու անպիտան զենք, ոչ մարտունակ բանակ, և ի վերջո՝ Ռուսաստան։
Ըստ իշխանությունների՝ մեղավոր են բոլորը, բացի՝ իրենցից։ Ի վերջո իշխանությունների ձեռամբ հանրության շրջանում կենսունակ դարձավ մի թեզ՝ ռուսական կողմն է հանձնել Արցախը։

Իսկ ի՞նչ են կարծում քաղաքական շրջանակները, ի՞նչ են ցույց տալիս փաստերն ու վերլուծությունները․

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նշում է.

«Այս պահին չեմ կարող տալ ավելի հանգամանալից գնահատականներ, քան որ տրվել է: Ռուսաստանի մասով կարող եմ ասել, որ դա ընդամենը մանիպուլյատիվ խոսակցություններ են, որոնք ուղղորդվում են պարզ է` որտեղից: Կարծում եմ, որ այս հարցերի նպատասխանները կգտնվեն միայն իշխանափոխությունից հետո»:

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պնդում է՝ պատերազմի ողջ ընթացը պլանավորված է եղել։ Արցախցի պատգամավորը նկատում է՝ որքան էլ իշխանությունները կեղծ թեզեր առաջ տանեն, հենց ռուսական կողմի միջնորդությամբ մի քանի անգամ պատերազմը կանգնեցնելու փորձեր են արվել․ «Մինչ այս պահը որևէ գնահատական չի հնչել, դրանք գնաահատականներ չեն, դրանք անձերի հորինած պատմություններ են, դրանք շարունակությունն են 20 թվականի պատերազմի ողջ ընթացքում իշխանությունների կողմից տրվող ապատեղեկատվության, որովհետև Արցախում մենք լռիվ այլ իրականության մեջ էինք, Հայաստանում մեր հայրենակիցները լսում էին այլ իրականություն: Սա մեզ համար հնարավորություն է հետևություն անելու, որ իրենք ոչ թե հիմա ստիպված են ստւմ, այլ դա պլանավորված էր, և ճնծումներով իշխանական մեխանիզմների գործածմամբ իրենց փորձում էին լռիվ այլ իրականություն ներկայացնել, որպեսզի հետագայում կարողանային մեղաավորներ կարգել: Որևէ մեկն իրավունք չունի և համարձակություն չպետք է ունենա մեղադրել բանակին, որովհետև բանակն արել է ոչ թե հնարավորը, այլ անհնարինը: Անհնարինը, ոչ թե նրա համար, որ զենք չկար, զենքի ահռելի քանակությանը զուգահեռ մենք տեսնում էինք հրամանատարական կազմի սխալ ուղորդումները: Միտումնավո՞ր, թե՞ ոչ, դա արդեն պետք է հստակ քննություն կատարվի:

Ինչ վերաբերում է ռուսական կողմին ուղղված մեղադրանքներին, պատերազմից նույնիսկ հինգ տարի անց ես ուզում եմ հասկանալ` պատերազմի ընթացքում ի՞նչ դերակաատարություն պետք է ունենար ռուսաական կողմը, եթե ՀՀ-ն, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, ի սկզբանե պլանավորված տապալում էր ողջ պատերազմական գործընթացը»,-ասում է Արցախի պատգամավորը։

Պատերազմից հետո ստեղծվեց քննիչ հանձնաժողով՝ իբրև ուսումնասիրելու և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, սակայն՝ ի սկզբանե այս հանձնաժողովը եղել է ոչ վստահելի, քանի որ հանրությունը և ընդդիմադիր շրջանակները պնդում են՝ պատերազմը եղել է հենց այս իշխանությունների օրոք, իսկ պարտության մեղավորները չեն կարող քննել դրա պատճառները, առավել ևս ՝ պատժել իրական մեղավորներին։
Այսօր էլ, երբ քննիչ հանձնաժողովի զեկույցն ամբողջությամբ պատրաստ է, սակայն իշխանությունները հրաժարվում են հանրությանը ներկայացնել՝ ի վերջո ի՞նչ են պարզել, ի՞նչ է տվել այս հանձնաժողովի տարիներ շարունակ աշխատանքը։

Ազգային անվտանգության, ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմական շտաբի գործողությունների հարցում հնչում են բազմաթիվ հակասական գնահատականներ։ Որոշ հրամանատարներ խոսում են անպատրաստ բանակից, մյուսները՝ սխալ ռազմավարությունից։

Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի խոսքով՝ Արցախը հանձնվեց դավաճանական ծրագրի միջոցով

«Ինձ համար ամեն ինչ ակնհայտ է: Իշխանությունները, որոնք ապօրինի էին, ի սկզբանե նպատակ էին դրել ոչնչացնել բանակը և Հայաստանի ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները, ի սկզբանե նպատասկ էին դրել հանձնել Արցախը և իրենց այդ ստոր, դավաճանական ծրագիրն իրագործեցին:
Եթե Արցախը լիներ ռուսներինը, ուրեմն ռուսները կհանձնեին, բայց Արցախը ոնց որ ռուսներինը չէր: Մենք առաջարկում էինք, որ Արցախը մտնի Ռուսաստանի պրոտեկտորատի տակ, մենք առաջարկում էինք, որ Արցախի ԱԺ–ն հայտարարություն անի` խնդրելով ՌԴ–ին ընդունել Արցախն իր կազմի մեջ, արցախցիները ստանան Ռուսաստանի քաղաքացիություն: Այդ գաղափարն առաջինը տարիներ առաջարկեց մեծ գրող, մտավորական և հասարակական գործիչ Զորի Բալայանը: Այն ժամանակ բոլորը գոռում էին, որ նա դավաճան է, այս է, այն է: Ռուսասստանը կարող է հանձնել այն, ինչ պատկանում է իրեն: Ո՞նց կարող է Ռուսաստանը հանձնել Արցախը, Արցախը հանձնեց Հայաստանի իշխանությունը, որը գոռում էր`«Արցախը Հայաստան է և վերջ»,Արցախը հանձնեց Նիկոլը և նրա հետ իշխանությունը զավթած այդ ոհմակը, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը կամ որևէ այլ պետություն»,-ասում է Բաբուխանյանը:

44 օր տևած պատերազմը վաղուց ավարտվել է, բայց ճշմարտության պատերազմը դեռ շարունակվում է։ Ովքե՞ր են մեղավոր պատերազմի պարտության, տարածքային և մադկային ծանր կորուստների համար։Հարցեր, ցավոտ հարցեր, որոնք չունեն պատասխաններ:

Ինչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով
Ամենադիտված