Հայաստանում այս տարի երեխաների մահվան դեպքերն ավելացել են
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025թ. հունվար-օգոստոսին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների հարաբերակցությունը կազմել է 118.8%` 2024թ. նույն ժամանակաշրջանի 127.8 %-ի համեմատ: Արդյունքում այս տարվա 8 ամիսների համեմամատ բնական հավելաճը կազմել է 3 227 մարդ, նախորդ տարվա 4 749-ի փոխարեն։
Այս տարի զգալիորեն ավելացել են մանկակն մահացության դեպքերը։ Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում 0-4 տարեկան 181 երեխա է մահացել (նրանցից 147-ը 0-1 տարեկան են), նախորդ տարի մահացել էր 0-4 տարեկան 165 երեխա (137-ը՝ 0-1 տարեկան են)։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մահացել է 17 210 մարդ, նախորդ տարվա այս ժամանակահատվածում գրանցվել է 17 072 մահ։
Մահվան պատճառների թվում առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, ապա նորագոյացությունները, շնչառական ու մարսողական օրգանների հիվանդությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ