Մերձավանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվել է հինգ մարդ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վալոդյա Գրիգորյանի և Մհեր Ախտոյանի կողմնակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվել է հինգ անձ։
Աղբյուրները հայտնում են, որ միջադեպի մասնակիցները նույն անձինք են, ովքեր փետրվարի 5-ին հայտնվել էին Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի և կրակոցների կենտրոնում։
Լրագրող Լիա Սարգսյանի հաղորդմամբ՝ Վալոդյա Գրիգորյանի և ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որը հասել է քարերով փոխհարձակման։
Նույն գիշեր անհայտ անձինք վնասել են Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությանը օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանը։
Գրիգորյանի և Աբրահամյանի սպանությունից երկու շաբաթ անց Փարաքարի համայնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը՝ նշելով.
«Վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև։ Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները, կան ձերբակալվածներ»,- ասել է Նարեկ Սարգսյանը։