Դմիտրի Պեսկովի դուստրը քննադատել է ռուսաստանյան կրթական համակարգը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դուստր Ելիզավետան քննադատել է ռուսաստանյան կրթությունը: Այս մասին նա գրել է իր «Ինսթագրամում»:
«Ես կարծում եմ, որ ես միակը չեմ, ով համարում է, որ Ռուսաստանոմ կրթության համակարգը փոխել է պետք: Կներեք, բայց նրանք ինչ է, իրոք համարո՞ւմ են, որ օգտակար է այս աշխարհում գոյություն ունեցող ամբողջ ինֆորմացիան խցկել իրենց ուղեղները, որպեսզի հետո ՝ երբ գա դատաստանի օրը, երկու մատը կարողանան բերա՞նը մտցնել: Սնունդը պետք է ճիշտ բաշխել օրվա մեջ ու օգտակար բաները փոքրիկ չափաբաժիններով գործածել»,- գրել է Պեսկովան:
Նրա խոսքով, կրթության ռուաստանյան համակարգում դպրոցականներին չափից շատ ավելորդ ինֆորմացիա են տալիս: Նա նաեւ շեշտել է քննություննեի հանձնելու միջեւ տարբերությունը, նշելով, որ Ֆրանսիայում մարդկանց մտքով անգամ չի անցնում արտագրելու ձեւեր գտնել, ինչպես Ռուսաստանում են անում: