Քիմ Քարդաշյանի սեռափոխ հայրացու Քեյթլին Ջեները հանդիպել է Հիլարի Քլինթոնի հետ
LifeՀայտնի է, որ Քիմ Քարդաշյանի սեռափոխ հայրացու Քեյթլին Ջեների իր քաղաքական հայացքներով հանրապետականներին է համակրում: Ի դեպ Քեյթլինը սատարում է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին: Եվ այս պարագայում շատ տարօրինակ է Քեյթլինի հանդիպումը ԱՄՆ մյուս թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի հետ:

Գուցե Քեյթլինը, որն իր Instagram–ում հրապարակել է համապատասխան լուսանկարը, մեղմացրել է իր քաղաքական հայացքները՝ չնայած դա քիչ հավանական է, քանի որ Քեյթն իր շոուի վերջին դրվագներից մեկում նշել էր, որ Հիլարին միայն իր մասին է մտածում ու նրան չեն հուզում կանանց խնդիրները: