Քաղցրաշենցի խաղողագործները փակել են մայրուղին. պահանջում են իրենց գումարները
Ուշադրության կենտրոնումԱրարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները այսօր՝ մարտի 15-ին, փակել են Երեւան-Մեղրի մայրուղու Քաղցրաշենի հատվածը:
NEWS.am-ի հետ զրույցում խաղողագործներից Հրանտը հայտնեց, որ մինչ օրս գյուղացիներին չեն վճարել խաղողի մթերման գումարը, ինչն էլ նրանց ժամանակ առ ժամանակ ստիպում է դիմել ծայրահեղ միջոցների:
Նրա խոսքով՝ ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Քաղցրաշենի ճանապարհին է:
Գյուղացիները, սակայն, որեւէ պատասխանատուի գալուստից հույս չունեն:
«Արդեն քանի ամիս ա՝ խաբում են: Էլի ենք փակել, եկել են, մի բան ասել, գնացել են»,-ասաց խաղողագործը: