Թրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ


Ինչպես Էյֆելյան աշտարակն է մարմնավորում Փարիզի նրբագեղությունը, Ազատության արձանը՝ ամերիկյան ազատության իդեալը, այնպես էլ Քրիստոսի մոնումենտալ արձանը կդառնա Հայաստանի հավատքի ու միասնության մարմնացում. Դեմիր Սյոնմեզ

Հասարակություն

Հայկական արմատներով շվեյցարաբնակ լրագրող, վավերագրող-լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզը, որը տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությամբ ներկայացրել է հայկական ժառանգությունը միջազգային հարթակներում, Հայաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է բարերար Գագիկ Ծառուկյանի հետ՝ ծանոթանալով վերջինիս՝ մեր երկրում Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրը կառուցելու նախաձեռնությանը:

Սյոնմեզն այցելել է շինհրապարակ, ինչպես նաև բացառիկ արձանի հեղինակ Արմեն Սամվելյանի արհեստանոց: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ինչպես նաև արձան-համալիրի մասշտաբներից տպավորված՝ վավերագրող-լուսանկարիչն անձնական բլոգում հրապարակել է ֆրանսերեն ծավալուն հոդված, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

«Որպես աշխարհում առաջին երկիր, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական ​​կրոն, Հայաստանն այժմ իրականացնում է բացառիկ հուշարձանային նախագիծ՝ ի պատիվ այս պատմական ժառանգության: Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան վրա՝ 2528 մետր բարձրության վրա, սկսվել է Քրիստոսի՝ 101 մետր բարձրությամբ արձան-համալիրի շինարարությունը: Հոգևոր կոթողի կառուցման աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով:

Բուն արձանը կունենա 33 մետր բարձրություն և կհենվի պատվանդանի վրա, որի հետ ամբողջ կառույցի ընդհանուր բարձրությունը կհասնի 101 մետրի: Նախագիծը ֆինանսավորում են գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքը: Հիմնաքարը դրվել է 2022 թվականի հուլիսի 9-ին: Հուշարձանը հանդիսանում է Ծառուկյան ընտանիքի կողմից վերջին գրեթե 30 տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ բարեգործական նախագծերի շարքում թերևս ամենահավակնոտ նախաձեռնությունը:

Ճարտարապետ Արմեն Սամվելյանի նախագծած արձանն ընտրվել է ներկայացված ավելի քան 300 նախագծերից՝ մասնագետներից կազմված ժյուրիի և քաղաքացիների մասնակցությամբ համընդհանուր SMS քվեարկության արդյունքների համադրմամբ: Համալիրը կներառի նաև թանգարան, ճոպանուղի և տարբեր զբոսաշրջային օբյեկտներ։

Քանդակագործ Արմեն Սամվելյանի՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող արհեստանոցում Քրիստոսի 33 մետր բարձրությամբ, եռամաս արձանն արդեն պատրաստ է և սպասում է օրվան, երբ կտեղադրվի պատվանդանի վրա՝ Հատիս լեռան գագաթին: Ամբողջ նախագծի իրականցումը նախատեսվում է ավարտել և բացումը կազմակերպել մինչև 2026 թվականի վերջը:

Տեղադրումից հետո Հատիս լեռան բարձունքին վեր խոյացող արձանը կգերազանցի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող հայտնի Քրիստոս Փրկիչ արձանին։ Այս հուշարձանը նպատակ ունի Հայաստանը դարձնել կրոնական զբոսաշրջության խոշոր կենտրոն միջազգային մակարդակով։ Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի իշխանությունների և նախագծի նախաձեռնողների՝ այս հուշարձանային համալիրը կլինի ոչ միայն կրոնական խորհրդանիշ, այլև երկրի ազգային միասնության, մշակութային ժառանգության և տնտեսական զարգացման հզոր արտահայտություն։

Ինչպես Էյֆելյան աշտարակը մարմնավորում է Փարիզի նրբագեղությունը, Ազատության արձանը ներկայացնում է ազատության ամերիկյան իդեալը, Գիզայի բուրգերը խորհրդանշում են պատմության առեղծվածները, Թաջ Մահալը շշնջում է հավերժական սիրո մասին, Սթոունհենջը զարմանք է առաջացնում անհայտի առջև, Չինական մեծ պատը պատկերում է քաղաքակրթության վճռականությունը, իսկ Ժնևի Ժե դ'Օ շատրվանը բարձրանում է երկինք՝ ինչպես վեհաշուք ողջույն, նմանապես էլ, Քրիստոսի մոնումենտալ արձանն է նախատեսված՝ դառնալու Հայաստանի հզոր հոգևոր խորհրդանիշ՝ նրա հավատքի, ինքնության և միասնության մարմնացում։ Այս նախագիծը, թե՛ մշակութային, թե՛ կրոնական, ձգտում է՝ ներկայացնելու Հայաստանը համաշխարհային ասպարեզում։

Ընդ որում, այն հավակնում է դառնալ հոգևոր խորհրդանիշ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Կովկասի և քրիստոնեական աշխարհի համար»։

Թրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն Մանվելյան
Ամենադիտված