Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում ձերբակալվել է ձեռնարկատեր և միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը, նա կասկածվում է սպանության մեջ: Այս մասին հաղորդում է Baza տելեգրամյան ալիքը։
Ըստ ալիքի՝ ձեռնարկատերը ձերբակալվել է հոկտեմբերի 2-ի գիշերը: Նա կասկածվում է մի քանի տարի առաջ կատարված սպանության մեջ: Գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Սուլեյմանովը համարվում է ժամանակակից Ռուսաստանի ամենաազդեցիկ օլիգարխներից մեկը: Նա արդեն դատապարտվել է խարդախության և փողերի լվացման համար, սակայն նույնիսկ դրանից հետո նրան հաջողվել է պահպանել ազդեցությունն ու իշխանությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ