Վթար՝ Կոտայքում, «Mercedes Sprinter»-ը բախվել է արգելապատնեշներին և շպրտել դրանք, դեպքի վայր է ժամանել մարզպետը. Shamshyan
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Թորոս Գ.-ն իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Երևան - Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի վերանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի վայր է ժամանել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Հետևեք մեզ՝ այստեղ