Վարժական հավաքներից խուսափողները քրեական հետապնդման կենթարկվեն
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արամ Սարգսյանը։
«Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս և խափանելիս, այլև հայտնաբերելիս և բացահայտելիս ռազմական ոստիկանությանն իրավասություն է վերապահվում աջակցել զինկոմիսարիատներին, քաղաքացիներին զինվորական հաշվառմամբ պարտադիր կամ զորահավաքային զորակոչի պահեստազորային պատրաստության միջոցառումներին կազմակերպման գործընթացում ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման հիման վրա վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը և ուղեկցումը նշված վայրեր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու նպատակով:
Հարգելի գործընկերներ, օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել: Կառավարության նախաձեռնությամբ շտկվել է տեխնիկական վրիպակ ռազմական ոստիկանության մասին օրենքի ընդունման ժամկետի մասով: Օրենքների նախագծերը քննարկվել են համապատասխան հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Խնդրում եմ հավանության արժանացնել և կողմ քվեարկել»,– ներկայացրեց նա:
Հետևեք մեզ՝ այստեղ