Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Ուշադրության կենտրոնումՎարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, ՋերմուկուÕ ´ և Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: