«Ղարաբաղի վերադարձին» հավատում է Ադրբեջանի բնակիչների միայն կեսը
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանում հարցում են անցկացրել, արդյոք հնարավոր է «Ղարաբաղի վերադարձը» թեմայով, եւ ըստ դրա արդյունքների, պարզվել է, որ նման հեռանկարի հավատում է Ադրբեջանի բնակիչների միայն կեսը: Հարցման արդյունքները հրապարակել է minval.az-ը:
Հարցին, «կարո՞ղ է, արդյոք, Ադրբեջանը վերադարձնել Ղարաբաղը», դրական է պատասխանել հարցվածների 52%-ը, բացասական՝ 26%-ը:
Եվս 22%-ը կարծում է, որ դա հնարավոր է, բայց՝ ոչ տեսանելի ապագայում: