Պուտինը հրամայել է մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական հիմնական ուժերը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական հիմնական ուժերը: Այս մասին գրում է ՏԱՍՍգործակալությունը:
«Կարծում եմ՝ Պաշտպանության նախարարության առջեւ դրված խնդիրները, ընդհանուր առմամբ, իրականացվել են: Այդ պատճառով հրամայում եմ վաղվանից սկսել Սիրիայի արաբական հանրապետությունից մեր զինվորական ստորաբաժանումների հիմնական մասի դուրսբերումը»,- արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պետության ղեկավարը:
Նա նշել է, որ ռուսական գործողության ընթացքում հաջողվել է թեկուզ փոքր, բայց արդյունավետ ռազմական խմբավորում ստեղծել: Պուտինը հույս է հայտնել, որ զորքերի դուրսբերումը լավ խթան կհանդիսանա Սիրիայի քաղաքական ուժերի միջեւ բանակցային գործընթացի համար:
«Հույս ունեմ, որ այսօրվա որոշումը լավ ազդակ կլին հակամարտող կողմերի հմար: Հուսով եմ՝ դա զգալիորեն կբարձրացնի գործընթացի մասնակիցների վստահությունը»:
Նա նաեւ ընդգծել է, որ Տարտուսում եւ Հմեյմիմ բազայում ռուսական կետերը պետք է շարունակեն աշխատել նախկին ռեժիմով: Այդ երկրում մնացող զինվորականները պետք է զբաղվեն հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությամբ: