300-ից միայն 160-ին են թույլ տվել իմպիչմենտի մասին լսումներին մասնակցել. Ամեն կերպ փորձել են խոչընդոտել. Հայկ Մամիջանյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի շուրջ լսումներին նախօրդող շրջանում կառավարիչները և ԱԺ իրենց կողմից նշանակված մարդիկ ամեն կորպ փորձել են խոչընդոտել լսումների կազմակերպումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված լսումների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Շուրջ 300 հոգի ցանկություն էր հայտնել մասնակցել լսումներին, գրանցվել էր, իսկ նրանցից հաստատվել է միայն 160-ի ներկայությունը։ Սա մի բան է, որ երբեք չի եղել ՀՀ ԱԺ պատմության մեջ։ Միշտ լսումների ժամանակ ավելի մեծ թվով մարդկանց էին ներս թողնում, էլ չասեմ, որ փորձում էին չտրամադրել լսումների հնարավորությունը՝ բացարձակ իրականության հետ կապ չունեցող պատճառաբանություններով։ Սակայն այնուամենայնից մենք ներ նպատակին հասել ենք»,-ասաց Մամիջանյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ