76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր, այդ կերպ ոչ միայն չարաշահելով իր սահմանադրական լիազորությունները, այլ նաև ուղիղ հարված հասցնելով ստեղծագործ միտքին։ Ավելին, ստեղծագործ մարդուն դնել կաղապարների մեջ, թելադրել՝ ինչի մասին կարելի է գրել կամ բեմադրել, իսկ ինչի մասին՝ ոչ, նշանակում է սպանել ազատության այն հենասյունը, որի վրա կանգնած է յուրաքանչյուր իրական ժողովրդավարություն։

Վերջին օրերին դրա ամենավառ դրսևորումներից մեկն եղավ «Հանդարտ» թատրոնում տեղի ունեցած միջադեպը, երբ իրեն «հզորագույն թատերագետ» ներկայացնողը փորձեց ներկայացման ողջ բովանդակությունը մեկնաբանել բացառապես իր քաղաքական տրամաբանության շրջանակում՝ այն վերածելով քարոզչական հարթակի։ Արվեստը այս դեպքում կորցնում է իր ազատ, համամարդկային դաշտը և դառնում իշխանության գաղափարական գործիքը։ Սա գրաքննության դասական օրինակ է, որը ոչնչով չի տարբերվում այն մեխանիզմներից, որոնցով տոտալիտար համակարգերը փորձում էին ուղղորդել ստեղծագործ միտքը։

Պատմական փորձը հստակ ցույց է տալիս՝ երբ պետությունը փորձում է վերահսկել մշակույթն ու արվեստը, արդյունքը միշտ աղետալի է։ Խորհրդային միությունում գրաքննությունը դարձավ ստեղծագործական կյանքի անբաժան մաս․ «սոցիալիստական ռեալիզմը» պարտադրվում էր որպես միակ «թույլատրելի» ժանր, իսկ յուրաքանչյուր արտահայտություն, որը դուրս էր այդ կաղապարներից, ընկալվում էր որպես քաղաքական հակագործողություն։ Նույնն էր նացիստական Գերմանիայում, որտեղ մշակույթն ու արվեստը պետք է ծառայեին ռեժիմի քարոզչությանը․ «ոչ գերմանական» համարվող ստեղծագործությունները այրվում էին հրապարակներում։ Նույնիսկ արևմուտքում՝ Մակարտիզմի տարիներին ԱՄՆ-ում, արվեստագետներ ու գրողներ հայտնվում էին «սև ցուցակներում»՝ կասկածվելով կոմունիստական համակրանքների մեջ։ Այս բոլոր օրինակը ցույց են տալիս՝ երբ պետությունն իր ձեռքը վերցնում է ստեղծագործ միտքը, այն վերածվում է գործիքի՝ անկախ գաղափարախոսությունից։

Այսօր Հայաստանում իշխանությունը գործում է նույն տրամաբանությամբ։ Նիկոլ Փաշինյանը, մոռանալով իր սահմանադրական լիազորությունների սահմանները, արվեստի, գրականության, եկեղեցու և անգամ իրավական համակարգի նկատմամբ վարում է նույն ոճը։ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը, եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ուղղորդված քարոզչական հարձակումները նույն տրամաբանության մեջ են․ իշխանությունը փորձում է սահմանել ոչ թե օրենքի և Սահմանադրության չափանիշներով, այլ սեփական քաղաքական շահերով։ Իսկ այն պնդումը, թե «ես որպես հավատացյալ եմ այս գործընթացը նախաձեռնում, այստեղ քաղաքական նարատիվ չկա», պարզունակ մանիպուլյացիա է։ Ըստ էության՝ քաղաքական գործիչը «հավատացյալի» դիմակով փորձում է հարվածել եկեղեցուն կամ արվեստին, ինչն առավել վտանգավոր է, քան բացահայտ գրաքննությունը։

Ամենամեծ մտահոգող հանգամանքերից է նաև այն, որ այս բոլոր ոտնձգությունների ֆոնին լուռ են մնում բոլոր այն կառույցները, որոնք հենց դրա համար են ստեղծված՝ պաշտպանելու խոսքի ազատությունը, մշակութային ինքնուրույնությունը և հոգևոր ինստիտուտների անկախությունը։ Մի պահ պատկերացնենք՝ եթե նույն միջադեպը տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք, ինչ աղմուկ էր բարձրանալու Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Այս լռությունը միայն մեկ բան է ապացուցում․ գործ ունենք ընտրովի մոտեցման հետ, երբ ժողովրդավարական նորմերը հիշատակվում են միայն ընդդիմադիրներին հարվածելու համար, իսկ իշխանության գործողությունները դիտվում են որպես «անվնաս»։

Արվեստը և մշակույթը երբեք չեն կարող լինել իշխանության ենթակայության տակ․ դրանք կամ ազատ են, կամ պարզապես գոյություն չունեն։ Իսկ երբ իշխանությունը փորձում է գրաքննիչ դառնալ, իրականում այն վախենում է ազատ մտքից։ Եվ սա արդեն ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական խնդիր է։

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքներըԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթելԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnրՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվենՏավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանՊեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասինՌուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենաՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԵրևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներումՀորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվելThe Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինՀոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն էԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՈւշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետոՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտումՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունիցՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունըՄինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրությունԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՍադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասինՍպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. ՕբամաԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ինԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. Կամենդատյան
Ամենադիտված