Փլուզման վտանգ Բելինսկու փողոցում
Ուշադրության կենտրոնումՄարտի 14-ին, ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բելինսկու փողոցի տներից մեկի հիմքը թուլացել է, պատերին առաջացել են ճեղքեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ երկհարկանի տունը (120 քմ) 1950 թ. կառույց է. արտաքին պատերին, առաստաղին եւ հյուրասենյակի հատակին առկա են ճաքեր՝ մոտ 8 մ երկարությամբ եւ 7-8 սմ լայնությամբ:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:






