Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Հայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա

Ես չէի բացառի, որ սա քաղաքական սպանություն է. Չալաբյան

Մի քիչ վաղ է լիակատար որակում տալը, բայց մեր զգացողությունն այն է, որ սա ահաբեկչական գործողություն է, ոչ թե պարզապես սպանություն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մերձավանում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։

«Այն ձեւով, որ տեղի է ունեցել, այսինքն դիմակավորված անձիք, ինքնաձիգերով զինված, կազմակերպված, պատրաստված, հաստատ տեղեկացված, թե ինչ են իրենք անում, սառնասիրտ դաժանությամբ, վերահսկող կրակոցով, որով սպանվել է Վալոդյա Գրիգորյանը, ակնհայտ է, որ սա կազմակերպված գործողություն է, որը հետևը ունի շատ լուրջ հովանավորներ, որոնք իրենց անպատժելիության մեջ են համոզված։

Թեև կարծում եմ, որ ոչ մեկ էլ անպատժելի չի լինելու, և այս հանցագործությունը կբացահայտվի վաղ թե ուշ, և կբացահայտվեն և նրանց հովանավորները, և հովանավորների հովանավորները, թե ովքեր են այս ամեն ինչը դրդել։

Ցավով պետք է ասեմ, որ սա այս քիմերային կեղծ չորրորդ հանրապետության առաջին զոհն էր, մեր ընկեր Վալոդյա Գրիգորյանը։ Առավոտվանից ես անկեղծ ասած իմ տեղը չեմ գտնում, երիտասարդ մարդ, չորս զավակների հայր, հարգված, վաստակած, իր համայնքում սիրված, մարդ, որը ընդհանրապես թշնամիներ էլ չուներ, և որը զոհը գնած ատելության մթնոլորտին, այն ատելության քարոզին, որին մենք ականատես ենք լինում մեր երկրում»,–ասաց նա։

Հարցին՝ սա քաղաքակա՞ն սպանություն է համարում, Չալաբյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում պնդում կատարեմ, բայց ես բոլորովին չէի բացառի, որ այո, սա քաղաքական սպանություն է։ Ի վերջո, հիշեք Վալոդյա Գրիգորյանը ընտրված համայնքապետ է, հանրային և քաղաքական գործիչ է, Ապրելու երկիր կուսակցության անդամ է և այն ձևով, որով սա տեղի է ունենում, սա պատահական չի, մեքենան չի խփել կամ ասենք ինչ-որ մեկը պատահական չի դանակահարել։

Այո, հենց իշխանությունը պետք է կանխեր այսպիսի հանցագործությունները։ Անհասկանալի է, թե ինչպես են մարդիկ ինքնաձիգներով ման գալիս, դիմակներով քայլում քաղաքի փողոցներով, ինքնաձիգներով։ Այստեղ սաղ շրջակայքում տարբեր տեսակ վիդեոխցիկներ են, ինչպե՞ս է, որ ոչ մի վիդեոխցիկ չի ֆիքսել այդ մարդկանց մոտենալը, ինչպե՞ս է, որ ոստիկանությունը չի արձագանքել այդ ամեն ինչին, ինչպե՞ս է, որ ոստիկանության որևէ պարեկախումբ չի մոտեցել այստեղ։ Ամբողջ քաղաքով մեկ ոստիկանություն է վխտում, բայց այն ժամանակ, երբ որ իրենք այստեղ պետք է լինեին, կանխելու այսպիսի հանցագործությունը... Պետք է հաշվի առնել այդ մարդիկ այստեղ թաքնված, երկար ժամանակ սպասել են, մինչև դուրս են եկել զոհերը և նրանց սառնասրտորեն գնդակահարել են։ Ինչպե՞ս է, որ դա ոչ ոք չի տեսել։ Դա էլ է շատ հարցեր առաջացնում։ Այո, մեր զգացողությունը հենց այն է, որ սա հենց քաղաքական ահաբեկչություն է՝ քաղաքական նպատակներով իրականացված։ Բայց սպասենք մինչև քննությունը ամեն ինչ կբացահայտի»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։

Հայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանումՈսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվելՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել ենԼավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն ԲայրամովԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ ԹրամփԻսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տաԵգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվելUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցելԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցելՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկելՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԵս բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասինԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառըԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժածԱրսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքումԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ ՀայրապետյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցներըՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Ամենադիտված