Ոչ մի նոր բան չեմ տեսնում․ Ռուբիո
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է` ոչ մի նոր բան չի տեսնում ՆԱՏՕ-ի երկրների պնդումներում, թե Ռուսաստանը խախտել է իրենց օդային տարածքները: Նրա խոսքերն է փոխանցում Fox News-ը։
«Մենք տեսել ենք ավիացիայի թռիչքները, և դա նորություն չէ։ Ի դեպ, նման դեպքեր տեղի է ունեցել նաև նախկինում, գուցե և ոչ այդ հաճախականությամբ», - ասել է պետքարտուղարը՝ հավելելով՝ նման բան տեղի է ունեցել նաև Ալյասկայի ափերի մոտ։
Նա նշել է՝ ՆԱՏՕ-ն համապատասխան կերպով է արձագանքում դաշինքի անդամ երկրների օդային տարածքում տեղի ունեցած միջադեպերին: Նրա խոսքով՝ եթե կործանիչը կամ ռմբակոծիչը մտնում Է ՀՕՊ ճանաչման գոտի, ապա այն որսալու համար ինքնաթիռներ են ուղարկվում։ «Անօդաչուներն իրենց հերթին կործանվում են», - ասել է Ռուբիոն։
Հետևեք մեզ՝ այստեղ