Ազատության հրապարակից մեկ տասնյակ կին ակտիվիստներ են բերման ենթարկվել. «Նոր Հայաստան»
HeaderԱզատության հրապարակից քիչ առաջ կին ակտիվիստներ են բերման ենթարկվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը:
«Քիչ առաջ ոստիկանությունը Ազատության հրապարակից ապօրինի կերպով բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ «Ոչ բռնապետտությանը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին: Ակցիային մասնակցել են «Հայ կանանց ճակատ»-ի անդամ մոտ մեկ տասնյակ կանայք»,- ասված է հաղորդագրությունում: