«Այն, որ այս պահին «Կասկածելի երեկո»-ի շրջանակում տեսնում ենք միայն Գարիկին ու Ռոբին, չի նշանակում, որ «Վիտամին ակումբը» մասնատվել է: Սա ընդհանուր աշխատանք է՝ «Վիտամին ակումբ» փրոդաքշենի արտադրանքը: Կադրից դուրս մեծ թիմ է աշխատում, նույն թիմը, որն աշխատել է «Վիտամին ակումբի» համար: Այն խոսակցությունները, թե մեր անձնակազմը էլ չկա կամ չի լինի, բացարձակապես սուտ է, ընդամենը բամբասանք։
Դեռեւս ժամկետներ չեմ կարող նշել, բայց մոտ ապագայում չենք բացառում նաեւ «Վիտամին ակումբի» ավանդական ելույթների վերադարձը: Այս պահին զբաղված ենք հանդիսատեսի համար ելույթների նախապատրաստական աշխատանքներով, բայց ավելի ուշ մենք կրկին եթերում կլինենք: Ընդ որում նշեմ նաեւ, որ եթերից դուրս ելույթներ նախատեսվում է ինչպես Երեւանում եւ Հայաստանի մարզերում, այնպես էլ արտերկրում»,- նշեց պրոդյուսերը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում