Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագnւթյունները. Կանադայի վարչապետ Գերիներ են փոխանակվել Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպnuտի. ՌԴ ԱԳՆ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Գիշյանին շտապ արյուն է պետք Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի Առեղծվածային մահվան դեպք Ծաղկաձորում


Ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։ Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում՝  ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով։ Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 34-ամյակի կապակցությամբ:

Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։

Այդ ընտրությունը մեզ պարտավորեցրեց անցնել բարդ ու փորձություններով լի ուղի և դիմակայել պատերազմներին, կորուստներին ու դժվարին մարտահրավերներին։

Բայց նաև այդ ճանապարհը մեզ սովորեցրեց, որ անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը։

Այսօր մեր պետության առջև ծառացած ամենամեծ ու հրատապ խնդիրը խաղաղությունն է։ Խաղաղություն ոչ թե որպես կարճատև դադար կամ որպես փխրուն համաձայնություն, այլ որպես կայուն ու ամուր հիմք՝ Հայաստանի ապագան կառուցելու համար։

Մենք գիտակցում ենք, որ խաղաղությունը միայն արտաքին պայմանավորվածություն չէ․ այն ներքին համոզմունք է, համախմբման և համազգային ուժի արդյունք։

Այս օրերին մենք քայլեր ենք ձեռնարկում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դա բարդ ու պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է համբերություն, կամք և անկեղծություն։

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կնշանակի նոր որակի հարաբերություններ հարևանների հետ, բարիդրացիական ապրելու հնարավորություն, բաց սահմաններ և նոր հեռանկարներ։ Գիտակցում ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է, որը կարող է ապահովել մեր երկրի զարգացումը և քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը։

Սիրելի հայրենակիցներ,

Անկախությունը շարժում է, շարունակվող ընթացք։ Այն չի ավարտվում որևէ տարեթվով կամ խորհրդանշական տարեդարձով։ Անկախությունն ամեն օր նորոգվող պատասխանատվություն է՝ մեր պետության հանդեպ, մեր հարևանների հանդեպ, մեր սերունդների հանդեպ։ Այն ապրելակերպ է, որը պետք է կյանքի կոչենք հետևողականորեն՝ մեր աշխատանքով, մեր գիտակցությամբ ու մեր միասնականությամբ։

Այսօր մենք գիտենք, որ ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է։

Խաղաղություն, որ թույլ կտա բացել նոր հնարավորություններ տնտեսության, կրթության, մշակույթի, գիտության համար, որ կապահովի մեր քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որը կդարձնի անկախությունը ոչ թե նվաճում, այլ մեր երկրի, մեր հասարակության ամենօրյա իրականություն։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։

Թող անկախությունը շարունակի լինել մեր ժողովրդի միասնության և խաղաղ ապագայի ամուր հիմքը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Էդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըՌուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «193-ը 193-ի դիմաց» բանաձևովՄեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԱսում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանԱհազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասինՑեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան«Հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ սպшնված հայերի հիշատակին». ԹրամփԸմբիշներ Խնձրցյանն ու Թևանյանը կմրցեն ԵԱ-ի բրոնզե մեդալի համարՀայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրելԾառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում․ բնակիչներն ահազանգում ենԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինԲացօթյա համերգ Օպերային թատրոնում՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինՍպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտԵրբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագnւթյունները. Կանադայի վարչապետ Հիշելու ենք ու պահանջելու անկախ Նիկոլից. Աննա ՄկրտչյանԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան Գերիներ են փոխանակվելԱյսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակիցՀաղթանակ թաղամասում «Opel» մակնիշի մեքենան հայտնվել է ջրանցքում19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպnuտի. ՌԴ ԱԳՆ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրՀայտնի է՝ երբ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունըԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
Ամենադիտված