Էկզոտիկ smokey eyes` վարդագույնի տարբեր երանգներով (տեսանյութ)
LifeՍեւ, շագանակագույն եւ այլ երանգների smokey eyes դիմահարդարման տարբեր հնարքներին եւ դրսեւորումներին արդեն ծանոթ ենք: Հենց մուգ գույներն են համարվում smokey eyes դիմահարդարման դասական օրինակները, սակայն լատվիացի դիմահարդար Մարիամ Լուսոն որոշել է նման դիմահարդարում փորձել վարդագույնի տարբեր երանգների համադրությամբ:
Այսպիսով, նախ աչքերի կոպերին տարածեք բաց վարդագույն երանգի ստվերաներկ: Այնուհետեւ, դրա վրայից տարածեք մուգ մանուշակագույն երանգի ստվերաներկ: Դա բարակ շերտով տարածեք նաեւ աչքերի ներքեւի հատվածում, այնուհետեւ թե վերեւի, թե ներքեւի հատվածները բարակ գծով ընդգծեք բաց վարդագույն երանգի ստվերաներկով:
Կոպերին տարածեք ոսկեգույն փայլ, իսկ աչքերի վերեւի եւ ներքեւի հատվածները ներսից ընդգծեք մուգ շագանակագույն մատիտով: Աչքերի դիմահարդարումն ավարտեք թարթչաներկի կիրառմամբ:
Դե իսկ շուրթերը, համապատասխանաբար, գունավորեք բաց վարդագույն երանգի փայլուն շրթներկով:
Գեղեցիկ դիմահարդարման օրինակին ավելի մատչելի կերպով հետեւեք տեսանյութի օգնությամբ.
Սյունե Առաքելյան