Դանիան թույլ չի տա իրեն վախեցնել. վարչապետ Ֆրեդերիկսենը դիմել է Ռուսաստանի դեսպանին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դանիան մտադիր է հեռահար զենք գնել՝ չնայած Ռուսաստանի սպառնալիքներին։ Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը DR-ին տված հարցազրույցում։
Նա պատասխանել է Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինին, ով ռուսական սպառնալիքի վրա հիմնված զենքի գնումների արդարացումը անվանել է «կատարյալ խելագարություն»։
«Ոչ ոք ոչ մի տեղ երբեք չի մտածել հրապարակայնորեն սպառնալ միջուկային տերությանը», - նշել է Բարբինը։
Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է սպառնալ ՆԱՏՕ-ին և եվրոպական երկրներին, «որպեսզի մենք չպաշտպանենք մեր սահմանները»։
«Իհարկե, մենք թույլ չենք տա, որ մեզ վախեցնեն», - ասել է Ֆրեդերիկսենը։
Հետևեք մեզ՝ այստեղ