Թուրքիան ինքն է թելադրում խաղի կանոնները տարածաշրջանում և ուշադրություն չի դարձնում ուրիշի կարծիքին․ Էրդողան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ իր երկիրն ի վիճակի է ինքնուրույն թելադրել խաղի կանոնները միջազգային գործերում և հասնել իր նպատակներին: Նրա խոսքերն է մեջբերում Вестник Кавказа-ն։
«Այսօր Թուրքիան մի երկիր է, որն ինքն է թելադրում խաղի կանոնները ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում և ուշադրություն չի դարձնում ուրիշի կարծիքին։ Մենք այդ նպատակներին հասնում ենք գրոսմայստերի պես սառնասրտորեն։ Ոչ ոք չի կարող խանգարել մեզ հասնել մեր նպատակներին», - ասել է նախագահը։
Նա նշել է՝ «Թուրքիան դժվարին ժամանակներում իրեն բարյացակամ է պահում» այլ երկրների նկատմամբ։ Խոսելով Գազայում տիրող իրավիճակի մասին՝ Էրդողանը նշել է՝ «ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային աջակցել Գազայի ճնշված ժողովրդին, որը ենթարկվում է Իսրայելի դաժան հարձակումներին»:
Հետևեք մեզ՝ այստեղ