Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար


Հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում․ Վահե Հովհաննիսյան

Blog

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Նիկոլը ձևավորում է հայի նոր ինքնություն։ Դա անում է միտումնավոր։ Մենք աններելիորեն այս կարևորագույն պրոցեսը բաց ենք թողնում, պատշաճ լրջությամբ չենք վերաբերվում դրան։ Սա ձեր պատկերացրած ստանդարտ նախընտրական մրցավազքը չէ։ Այսօր բաց թողնված գործընթացները հետո ընտրարշավի ժամանակ հնարավոր չի լինելու շտկել։
 
Պարտության հասարակությունները կա´մ ոտքի են կանգնում (եթե նոր առողջ առաջնորդություն են ունենում) կա´մ այլափոխվում են, դեգրադացվում։ Առայժմ չի հաջողվում հասարակությանը հանել պարտության գերեզմանափոսից։ Իրականում ես վստահ եմ, որ հաջողվելու է, բայց կարևոր է հասկանալ այսօր ընթացող պրոցեսը։

Աչքիդ առաջ,  պատմական այս հատվածում իսկապես տեղի է ունենում «նոր հայի», նոր հայ հասարակության ձևավորում։ Շատ այլ ժողովուրդներ ունեցել են նման փուլեր, երբ զանգվածաբար «կամավորագրվել» են անմարդկային վարքագծի։
 
Շատ դժվար է ճշգրիտ ձևակերպումները տալ, թե ինչ տեսակ է ձևավորվում։ Նիկոլը մենակ չի անում բոլոր այլանդակությունները, նա անում է այդ շերտի աջակցությամբ։

«Անմռունչ հայի» կարգավիճակը ենթադրում է ամեն ինչին  համակերպվելու, բոլոր կորուստներն ընդունելու, ինքնուրույն մտածելու բացակայություն, ընդհանրական գաղափարների բացառում, ազգային արժանապատվության գաղափարի մերժում և այլն։
Սա այն դեպքն է, երբ չի կարելի թերագնահատել Նիկոլի ունակությունները։ Նա կարողանում է և ունի առնվազն երկու ուժեղ աջակցող գործոն։
 
Գործոն  1. «Հայրենիքը քանդելու կամավորական շարժում»
 
Հազարավոր հայեր կամավոր լծվել են պետությունը քանդելու գործին։ Տարբեր մոտիվացիաներով՝ պաշտոն, փող, բիզնես, բարեկամական կապեր և այլն, կամավոր սպասարկում են այդ  օրակարգը, անում նրա բոլոր հրահանգները։ Հազարներով, հասկանալով՝ ինչ են անում, միևնույն է՝ անում են։ Այլ թվաքանակի մարդիկ դա անում են՝ առանց հասկանալու։ Այս երկու շերտերի հետ աշխատանքը մեթոդոլոգիական էական տարբերություն ունի։
 
Գործոն 2. «Թողենք հանգիստ ապրենք»-ի հայկական տարբերակը
 
Կա համաշխարհային, ժամանակակից տրենդ. հասարակությունների առաջնահերթությունները և որակներն աշխարհում փոխվում են, և «թողեք հանգիստ ապրենքը» ինչ-որ իմաստով դառնում է միջազգային տրենդ՝ անտարբերություն միջավայրի և ընդհանրական գաղափարների հանդեպ, կենտրոնացում՝ բացառապես սեփական կենցաղի և խնդիրների վրա։ Այս համաշխարհային ալիքը Նիկոլը փայլուն օգտագործում է՝ ստանալով դրա հայկական տարբերակը։
 
«Թողենք  հանգիստ մեռնենք»
 
Հայաստանի պարագայում  նոր հայի հավաքական հասարակությունը կբերի պետականության տոտալ մերժման, որից հարևանները,  անշուշտ, օգտվելու են։ Եթե «նոր հայը» դարձավ երկրի տերը (դառնալով մեծամասնություն կամ պահելով իշխանությունը), ապա Հայաստան այլևս չի լինելու։ Սա տեսական դատողություն չէ, մենք հո տեսել ենք Արցախի պատմությունը, մենք հո տեսնում ենք Գազայի պատմությունը։ Տեսնելը տեսնում ենք, մնում է՝ դա վերջապես գիտակցենք։
 
Ինչ անել. հակաթույնը
 
Այս իշխանությունն ունի ահռելի դեստրուկտիվ ուժ, որը երբեք չի կարելի թերագնահատել։ Պետք է աշխատել յուրաքանչյուրի հայի հետ և համար, բոլոր սոցիալական խավերի ու շերտերի հետ։ Պետք է հարգանքով վերաբերվել, մենթորական տոնը մոռանալ, ընդմիշտ։ Պարտված երկրում հաղթածներ չեն լինում։

Պետք է լուրջ աշխատել, լուրջ համակարգեր ստեղծել, լուրջ ռեսուրսներ դնել, վեր կանգնել սեփական փոքր պատկերացումներից, կազմվելիք ցուցակներից։ Նրանք ամենաուժեղը չեն, նրանց ուժ տվողը մեր թուլությունն է։

Հաջողության պայքարն ունի չափազանց կարևոր հատկանիշներ՝  գրագետ, հաշվարկված, ազնիվ, սեփական «ես»-ից վեր։

Իշխանությանը կարող է քանդել՝ մեր թողտվությամբ, բայց հաղթելու որևէ շանս չունի. պաշտոն, փող, վախի գործոն, ստի քարոզչամեքենա՝ կապահովեն ինչ-որ մի քանակ։ Այսքանով հանդերձ՝ սեփական երկրում խաղաղ ապրելու, նորմալ մարդ մնալու ուժը շատ ավելին է։ Սակայն պրոցեսները պետք է կազմակերպված տանել։

Իշխանությունը կազմակերպված ուժ է, դիմացը չի կարող լինել սիրողական թիմ, դիմացը չի կարող լինել անճարակություն կամ էպիզոդիկ պայքար, չեն կարող լինել շքախմբային պատկերացումներ։

Սկզբում պետք է հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում։ Արդյոք այդքան դժվա՞ր է սա հասկանալը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին պատասխան միջոցներով, եթե վերջինս հրաժարվի կատարել իր պարտավորությունները«Ռուզան. Արցախի դուստրը»․ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի նոր բեմադրությունըՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»Ուռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՍպայական կազմի զինծառայողները հիփոթեքային վարկի մի մասը կկարողանան ուղղել բնակարանի վերանորոգմանը. նոր նախագիծԿրասնոդարի առևտրի կենտրոնում հաճախորդների վրա հարձակված տղամարդը հայտնել է իր արարքի պատճառըԲայրամյանը հեռացավ «Ռոստովից» և կխաղա «Ուրալում»Երեւանում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց. ՆԳՆ-ն հայտնում է ձերբակալվածի մասինԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերըՍիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԲժիշկը խոսել է փքվածության հիմնական պատճառների մասինԱhաբեկչական հարձակում Պակիստանում, զnhվել է 7 մարդԽնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանՊայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը
Ամենադիտված