ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը


Տրանսպորտային միջանցքների աշխարհաքաղաքական առանցքը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում տրանսպորտային միջանցքների շուրջ միջազգային պայքարը դարձել է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական, քաղաքական, նույնիսկ քաղաքակրթական բախումների առանցք: Մյուս կողմից էլ՝ տրանսպորտային միջանցքները վաղուց արդեն դուրս են եկել մաքուր լոգիստիկայի ու առևտրային կապուղիների սահմաններից՝ դառնալով պետությունների գլոբալ ազդեցության, տարածաշրջանային գերակայության, տնտեսական ինքնիշխանության և աշխարհաքաղաքական վերաձևումների գլխավոր գործիքները: Դա է պատճառը, որ այսօր տրանսպորտային հիմնական ուղիները ձևավորում են նոր գլոբալ մրցակցության քարտեզ, որտեղ յուրաքանչյուր երկիր կամ դաշինք ձգտում է ոչ միայն ապահովել սեփական ներգրավվածությունն ու շահերը, այլև սահմանել խաղի նոր կանոններ՝ վերահսկելով ապրանքների, էներգառեսուրսների, կապիտալի և տեղեկատվության հոսքերը:

Այս գործընթացում առանձնահատուկ դեր ունեն Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Միջին միջանցքը, ինչպես նաև Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի նոր ձևաչափերը, որոնց շուրջ ընթացող զարգացումները փոխում են ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տնտեսական ու քաղաքական ճարտարապետությունը:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագիծը (Belt and Road Initiative, BRI) վերջին տասնամյակում դարձել է գլոբալ տնտեսության ամենախոշոր ու հավակնոտ նախաձեռնությունը, որի նպատակը Չինաստանը Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի ու նույնիսկ Լատինական Ամերիկայի հետ բազմաբնույթ ցամաքային և ծովային միջանցքների միջոցով կապելն է: Այս նախաձեռնությունը, որը պաշտոնապես մեկնարկեց 2013 թվականին, ներկայացվում է որպես ժամանակակից Մետաքսի ճանապարհ, որի միջոցով Չինաստանը փորձում է ամրապնդել իր տնտեսական ազդեցությունը, ընդլայնել արտահանման շուկաներն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ստանձնել տարածաշրջանային ենթակառուցվածքների գլխավոր ձևավորողի դերը: Ծրագրի շրջանակներում արդեն ներդրվել են հարյուր միլիարդավոր դոլարներ՝ ճանապարհների, երկաթուղիների, նավահանգիստների, էներգետիկ ենթակառուցվածքների, արդյունաբերական գոտիների ու լոգիստիկ հանգույցների կառուցման համար:

Սակայն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը միայն տնտեսական բնույթ չի կրում, այն Չինաստանի համար նաև աշխարհաքաղաքական ռազմավարություն է, որով Պեկինը փորձում է ամրապնդել իր դիրքերը ոչ միայն որպես ապրանքների, այլև որպես գաղափարների, քաղաքական մոդելների և տեխնոլոգիաների արտահանող: Նախագծի յուրաքանչյուր միջանցք՝ լինի դա Չինաստանը Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապող ցամաքային երթուղիները, թե Հարավային Ասիայով դեպի Հնդկական օվկիանոս անցնող ուղիները, նաև ազդեցության նոր գոտիներ են, որտեղ Չինաստանը մրցում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և տարածաշրջանային այլ դերակատարների հետ:

Մյուս կարևոր տարածաշրջանային ուղին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքն է (International North-South Transport Corridor, INSTC), որը միավորում է Հնդկաստանը, Իրանը, Կովկասի երկրները (Հայաստան, Ադրբեջան), Ռուսաստանը և Եվրոպան: Այս միջանցքը նախագծված է որպես բազմաշերտ լոգիստիկ համակարգ, որի միջոցով կարելի է զգալիորեն կրճատել Հնդկաստանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ ապրանքների տեղափոխման ժամանակն ու ծախսերը՝ շրջանցելով ավանդական ծովային ուղիները: Այն նպատակ ունի որոշ չափով հակակշռել չինական նախագծերին։ Սակայն այս միջանցքի հիմնական խնդիրն այսօր ոչ միայն ենթակառուցվածքների թերի զարգացումն է, այլև աշխարհաքաղաքական ռիսկերը՝ կապված Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների, Հարավային Կովկասում անկայունության, Ռուսաստան-Արևմուտք լարվածության և մյուս տարածաշրջանային բարդությունների հետ:

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի լիարժեք գործարկումը թույլ կտա Հնդկաստանին և Իրանին ամրապնդել իրենց դիրքերը միջմայրցամաքային առևտրում, Ռուսաստանին՝ ստանալ նոր ելք դեպի հարավային շուկաներ՝ շրջանցելով Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող ծովային ճանապարհները, իսկ Կովկասի երկրներին՝ դառնալ լոգիստիկ հանգույցներ՝ ներգրավելով նոր ներդրումներ ու կապիտալ: Սակայն այս ամենի համար անհրաժեշտ են մեծածավալ ներդրումներ, ենթակառուցվածքային ինտեգրում և քաղաքական կայունություն, ինչը տարածաշրջանում մշտապես խնդրահարույց է:

Միջին միջանցքը (Trans -Caspian International Transport Route, TTIR), որն ավելի հայտնի է որպես Կենտրոնական ԱսիաԿասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա երթուղի, վերջին տարիներին ստացել է նոր ռազմավարական իմաստ Ուկրաինայի պատերազմի, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների և գլոբալ արևելք-արևմուտք լոգիստիկ հոսքերի փոփոխության ֆոնին: Միջին միջանցքն առաջարկում է ապրանքների տեղափոխման այլընտրանքային՝ Ռուսաստանի տարածքը շրջանցող երթուղի, ինչը հատկապես կարևոր է արևմտյան շուկաների համար: Այս միջանցքն անցնում է Չինաստանից դեպի Ղազախստան, Կասպից ծովով՝ Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա և այնտեղից՝ Եվրոպա:

Միջին միջանցքի նախաձեռնությունն առաջ է մղվում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Չինաստանի կողմից, որոնք ձգտում են նվազեցնել կախվածությունը ռուսական լոգիստիկ համակարգից և ամրապնդել սեփական դիրքերը գլոբալ ապրանքաշրջանառության շղթաներում: Բայց այս միջանցքի առաջընթացը կախված է մի շարք գործոններից՝ Կասպից ծովի նավահանգիստների և լաստանավային համակարգի արդիականացումից, երկաթուղային ցանցերի ինտեգրումից, մաքսային և իրավական համակարգերի ներդաշնակեցումից, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունից: Միջին միջանցքի նախաձեռնությունը, որը ներկայում գտնվում է ակտիվ զարգացման փուլում, օգտագործվում է մի շարք տարածաշրջանային դերակատարների կողմից իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու համար։ Օրինակ՝ Թուրքիան այս նախաձեռնության իրագործման հետևում տեսնում է իր պանթուրքական ծրագրերն առաջ տանելու և թյուրքախոս երկրներում Անկարայի ազդեցությունը տարածելու համատեքստում։

Ու պատահական չէ, որ Թուրքիայի կողմից անընդհատ շեշտվում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Միջին միջանցքի մաս է կազմելու և նպաստելու է թյուրքական աշխարհի համախմբմանը։ Բացի այդ, Թուրքիան ցանկանում է, որ իր տարածքով անցնեն Չինաստանը Եվրոպային կապող գլխավոր տրանսպորտային ուղիները, որպեսզի լծակ ունենա տրանսպորտային զարկերակների վրա։ Այնուամենայնիվ, եթե Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները ջերմանան, ապա Չինաստանի համար միանգամից կնվազի Միջին միջանցքի կարևորությունը, քանի որ բեռների տեղափոխման և տրանսպորտային հաղորդակցության համար ավելի նպատակահարմար կլինի Ռուսաստանով անցնող ճանապարհը։

Մյուս կարևոր տարածաշրջանային ուղին Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի (India-Middle EastEurope Economic Corridor, IMEC) նախաձեռնությունն է, որը հանրայնացվեց 2023 թվականին G20 գագաթաժողովի ժամանակ՝ ընդգրկելով Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Հունաստանը և մի շարք եվրոպական երկրներ:

Այս նախաձեռնության նպատակը Հարավային Ասիան, Մերձավոր Արևելքը և Եվրոպան կապող նոր բազմաբնույթ միջանցքի ստեղծումն է՝ ընդգրկելով ինչպես երկաթուղային և ծովային ենթակառուցվածքներ, այնպես էլ էներգետիկ, թվային և կապի ուղիներ: Այս նախագիծն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական նշանակություն. այն ուղղված է տարածաշրջանային ինտեգրման խթանմանը, առևտրի ծավալների ավելացմանը, էներգառեսուրսների և տեխնոլոգիաների փոխանակմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բայց, միաժամանակ, այն նաև աշխարհաքաղաքական հակակշիռ է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և Ռուսաստանի ազդեցությանը, քանի որ հնարավորություն է տալիս արևմտյան և հարավային երկրներին շրջանցել ավանդական հյուսիսային ուղիները և նվազեցնել կախվածությունը չինական ու ռուսական լոգիստիկ համակարգերից: Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի զարգացումը, սակայն, ենթադրում է տարածաշրջանային անվտանգության ապահովում, ենթակառուցվածքային ներդրումների մեծ ծավալներ, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերի ներդաշնակեցում: Միջանցքի հաջողությունը մեծապես կախված է Մերձավոր Արևելքի քաղաքական կայունությունից, Իսրայել-արաբական երկրներ հարաբերությունների զարգացումից, ինչպես նաև Եվրոպայի կողմից նախագծին տրվող տնտեսական ու քաղաքական աջակցությունից:

Այս բոլոր նախագծերը միաժամանակ բարդ փոխկապակցվածության մեջ են։ Դրանցից յուրաքանչյուրը փորձ է ոչ միայն ապահովել որոշակի երկրների տնտեսական աճն ու կապը գլոբալ շուկաների հետ, այլև վերաձևել տարածաշրջանային ազդեցությունների բալանսը:

Ներկայիս արագ զարգացումների պարագայում այս գործընթացում հաղթող են դառնում ոչ թե նրանք, ովքեր ունեն ամենաերկար ճանապարհները կամ խոշոր նավահանգիստները, այլ նրանք, ովքեր կարողանում են ստեղծել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած, արդյունավետ և քաղաքականապես կայուն լոգիստիկ միջավայր: Տրանսպորտային միջանցքներն այլևս պարզապես ճանապարհներ չեն, դրանք պետությունների ու տարածաշրջանների ապագայի ռազմավարական պլատֆորմներն են, որտեղ ձևավորվում են նոր տնտեսական հնարավորություններ, քաղաքական դաշինքներ ու ազդեցության ընդլայնման ուղիներ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
Ամենադիտված