Թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղում հավաքված քաղաքացիների եւ ուղեւորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։
Ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Լուսանկարն՝ արխիվային։
Հետևեք մեզ՝ այստեղ