Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Դանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Թրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ


ԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորող

Հասարակություն

ԱրարատԲանկը համաֆինանսավորել է «Տերյան մշակութային կենտրոնի» մեկնարկած «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ կոնվենցիայի շրջանակներում գործող` Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) կողմից։

Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց աջակիցների համար հատուկ մշակված մասնագիտական կրթության կազմակերպումն է՝ դիզայն, հագուստի մոդելավորում, դեկորատիվ կիրառական արվեստ։ Նպատակը՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար եկամուտ ապահովող հնարավորություններ և կայուն զբաղվածություն ստեղծելն է։ Ծրագիրը ուղղված է հատուկ կարիքներով անձանց, նրանց մայրերին և կին ազգականներին, ինչպես նաև նրանց հետ աշխատող մենթոր-մասնագետներին։

«Մենք գիտեինք, որ բարդ ճանապարհ ենք ընտրել՝ աշխատելու էինք երեխաների հետ, որոնք ունեն հաշմանդամություն և սահմանափակ կարողություններ, սակայն սկսեցինք փնտրել ամուր ձեռքեր ու բարի սրտեր։ Անկեղծ ասած, աջակցության համար դիմելով՝ մեծ հույսեր չէինք փայփայում, կարծում էինք՝ ստիպված ենք լինելու անցնել տարբեր փուլեր, ներկայացնել ծավալուն փաստաթղթեր, ապացուցել անցած ճանապարհը։ Սակայն մեր նպատակը միանգամից ընկալվեց ԱրարատԲանկում։ Մինչ այդ արդեն դիմել էինք այլ ֆինանսական հաստատությունների, լրացրել դրամաշնորհային հայտեր: Մարդկայնությունը ամենից վեր է այստեղ»,- ասում է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

«Այս նախաձեռնությունը նոր հորիզոններ է բացում աուտիզմ ունեցող երեխաների և մեծահասակների, նրանց ծնողների ու մասնագետների համար․ արվեստի, արհեստների և ստեղծագործական մասնագիտությունների միջոցով նրանք հնարավորություն են ստանում ոչ միայն իրացնել իրենց ներուժը, այլև ձեռք բերել կայուն եկամտի աղբյուրներ և ունենալ լիարժեք մասնակցություն հասարակության մշակութային կյանքին։ ԱրարատԲանկի աջակցությունը ծրագիրը դարձնում է երկարաժամկետ և կենսունակ՝ ստեղծելով ամուր հարթակ սոցիալական ինտեգրման և մշակութային բազմազանության համար»,-  ասում է «Աուտիզմ ազգային հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Լիլիթ Սողոմոնյանը՝ ծրագիրն անչափ կարևորելով։

Ծրագրի գործունեության ընթացքում կազմակերպվելու է 24 աշխատաժողով։ Այդ շրջանակներում ոլորտի մասնագետները կվերապատրաստվեն դիզայնի և ձեռագործ աշխատանքների ոլորտում: Այնուհետև կկազմակերպվեն 24 վարպետաց դասեր և համատեղ աշխատարաններ, որտեղ այդ մասնագետներն արդեն կվերապատրաստեն և կուղղորդեն հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց մայրերին և կին ազգականներին՝ ցուցասրահային և առցանց վաճառքի համար բարձրորակ արտադրանք ստեղծելու նպատակով։

«2020 թվականից մենք անշեղ հանձնառություն ենք ստանձնել՝ աջակցելու սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերին։ ԱրարատԲանկը հավատացած է, որ ֆինանսական միջոցներից առավել կարևոր են մարդիկ, և այս արժեքավոր ներդրումը մարմնավորում է մեր բանկի փիլիսոփայությունը՝ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ և բարձրացնելով ծրագրի տեսանելիությունն այն համայնքներում, որտեղ դրա կարիքն առավել շատ է զգացվում»,- նշել է  ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Պատահական չէ, որ մեր նախագիծը, որը մեկնարկում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո, ֆինանսավորվելու է հենց ԱրարատԲանկի կողմից։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱրարատԲանկի ողջ թիմին ոչ միայն «Տերյան մշակութային կենտրոնի», այլև նախագծի մասնակից բոլոր մարդկանց անունից։ Սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրը կարող է վերաբերվել ցանկացած մեկին՝ ցանկացած պահի։ Այն չունի ազգություն, չունի տարիքային սահմանափակում, և չի ճանաչում սահմաններ։ Մարդիկ պետք է լինեն սրտացավ»,- համոզված է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Թրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված