Ի՞նչ հաջողություն են գրանցել ռուսները ռազմաճակատում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ուժերը կրակային վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզում Կուպյանսկ տանող մայրուղու մոտ 5 կմ–ի նկատմամբ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ–ն կադրեր էր ցուցադրել, որոնք հաստատում էին Կուպյանսկի տարածքի մոտ կեսի նկատմամբ ռուսական զորքերի վերահսկողությունը։
«Ակտիվ մարտական գործողությունների ընթացքում մեր զորքերը կրակային վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզում Կուպյանսկ տանող H-26 մայրուղու մոտ 5 կմ–ի նկատմամբ։ Բացի այդ, առաջխաղացում գրանցելով այս տարածքում՝ Ռուսաստանի զինված ուժերն ընդլայնել են վերահսկողության գոտին Ստեպովայա Նովոսյոլովկայից հյուսիս-արևմուտք և կրճատել հեռավորությունը դեպի Պեսչանոյե երկաթուղային կայարան»,– ասել է Մարոչկոն։
Հետևեք մեզ՝ այստեղ