Իրանը նավթի 70 դոլար գինն ընդունելի է համարում, բայց պատրաստ է նաեւ դրա նվազմանը
ՄիջազգայինԻրանն ընդունելի Է համարում նավթի 70 դոլար գինը, բայց պատրաստ Է նաեւ ավելի ցածր մակարդակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել Է International Bisuness Times հեղինակավոր ֆինանսական առցանց հրատարակությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեին:
«Հանրապետությունը 70 դոլար գինը դիտարկում Է որպես ընդունելի»,- նախարարի խոսքը մեջբերում Է գործակալությունը:
Նախօրյակին Զանգանեն հայտարարել Է, որ Իրանը խոշորագույն նավթարտադրողների հետ իր արդյունահանման «սառեցումը» կքննարկի միայն այն ժամանակ, երբ դրա մակարդակը երկրում հասնի օրական 4 մլն բարելի:
«Քանի դեռ մենք չենք հասել արդյունահանման օրական 4 մլն բարելի մակարդակին, նրանք (նավթ արտադրող մյուս երկրները) պետք Է մեզ հանգիստ թողնեն,-իրանցի նախարարի խոսքը մեջբերում Է Press TV հեռուստաալիքը:-Երբ մենք հասնենք արտադրության այդ մակարդակին, մենք կարող ենք նրանց հետ համագործակցել»:
Զանգանեն նաեւ ընդգծել Է, որ «նավթային քաղաքականությունը» մարտի 14-ին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկելու Է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:
Ավելի վաղ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան պայմանավորվել Էին նավթի արդյունահանումը «սառեցնել» հունվարյան մակարդակի վրա պայմանով, որ մյուս խոշոր արտադրողները կհետեւեն այդ օրինակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: