Սիրիայի վերաբերյալ միակ «Բ» պլանն Էլ ավելի սարսափելի պատերազմի վերադառնալն Է. դե Միստուրա
ՄիջազգայինՍիրիայի շուրջը հաշտության բանակցություններն այլընտրանք չունեն, իսկ միակ «պահեստային» պլանն Էլ ավելի սարսափելի պատերազմին վերադառնալն Է: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ այս մասին լրագրողներին հայտարարել Է Սիրիայի հիմնախնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:
«Միակ մատչելի «Բ» պլանը պատերազմին վերադառնալն Է եւ, գուցե, նույնիսկ ավելի վատթար պատերազմի, քան ունեինք»,- ասել Է դե Միստուրան:
Ավելի վաղ միջազգային հանրակցության հանձնակատարն արդեն հայտարարել Է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցման ոչ մի կարգի «Բ պլան» չկա, բացի Ժնեւի միջսիրիական հաշտության բանակցություններից: «Ես չեմ կարծում, թե իրոք կա իրական «Բ պլան» բացառությամբ այն բանի, որ լարված աշխատանք տարվի՝ հաջող քաղաքական լուծման հասնելու համար Ժնեւի պաշտոնական հայտարարության հիման վրա»,- նշել Է նա՝ խոսելով 2012 թականի հունիսի 30-ի փաստաթղթի մասին, որն ընկած Է Սիրիայում հաշտության գործընթացի գործարկման շուրջն ընթացող բանավեճերի հիմքում :
«Բ պլանը», դատելով այն բանից, ինչ մենք այսօր տեսնում ենք, սոսկ սարսափելի հակամարտության շարունակությունն Է, որը կձգձգվի ու կձգձգվի: Եվ դուք գիտե՞ք, թե ովքեր կլինեն դրա միակ զոհերը: Սիրիայի ժողովուրդը»,- ասել Է Ստաֆան դե Միստուրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: