Թուրքական Շըրնաքում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
ՄիջազգայինԹուրքական Շըրնաք քաղաքում փետրվարի 14-ից սկսած կգործի փողոց դուրս գալու արգելքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Թուրքական իրավապահները արգելքի հայտարարումը մեկնաբանել են ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:
Արգելքը կգործի 23:00-ից և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայտարարություն չի արվել դրա վերացման վերաբերյալ: