ԱՄՆ-ն և Գերմանիան կարևոր գործընկերներ են. Մերկելն ու Օբաման հանդիպել են
HeaderԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայում դիմավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ու հայտարարել, որ Գերմանիան ու ԱՄՆ-ն կարևոր գործընկերներ են. տեղեկացնում է ТАСС-ը:
«Ես և մեր տարածաշրջանի բնակիչներն ուրախ ենք, որ Դուք կարողացել եք գալ այստեղ ու ծանոթանալ տեղի մշակույթին: Չնայած որոշ տարաձայնություններին՝ ԱՄՆ-ն մեր բարեկամն է, գործընկերը՝ կարևոր գործընկերը, որի հետ սերտ համագործակցություն ունենք, և կիսում ենք ընդհանուր արժեքները»,-ասել է Մերկելը:
Օբաման իր հերթին հայտարարել է, որ ուրախ է դարձյալ լինել Գերմանիայում: «Սա նախագահի պաշտոնում իմ արդեն չորրորդ այցն է Գերմանիա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Գերմանիայում տեղի է ունենալու G7 գագաթնաժողովը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Ուկրաինայի ճգնաժամն ու դրանով պայմանավորված ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցը: