Պակիստանում մոլեգնող ջրհեղեղները գրեթե 50 մարդու կյանք են խլել
HeaderՊակիստանում տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների զոհ Է դարձել 49 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, մարտի 14-ին հառտնել Է Տարերային աղետների ազգային գործակալությունը (NDMA):
Հորդառատ անձրեւներն անցյալ շաբաթ սկսվել Էին Բելուջստանի նահանգում, այնուհետեւ տարածվել երկրի այլ տարածաշրջաններ:
Բելուջստանում զոհվել Է 18 մարդ, Փենջաբի նահանգում՝ 10, դաշնային կառավարման ներքո գտնվող ցեղային տարածքներում՝ 15, Հեյբեր Փահթունհվայի նահանգում՝ վեց մարդ:
Ընդհանուր առմամբ տուժել Է 80 մարդ, ավերվել են 75 տնային տնտեսություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: