Կոլոմոյսկին խորհուրդ Է տվել Սահակաշվիլիին բաղնիք գնալ իր համաժողովներով
ՄիջազգայինՈւկրաինայի Օդեսայի մարզի պետական վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին վիրավորվել Է ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուց Դնեպրոպետրովսկում եւ Զապորժիեում «Շարժում հանուն մաքրման» համաժողովների ձախողման համար, որոնք պլանավորված Էին մարտի 15-ին եւ 16-ին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Կոլոմոյսկին «հնարավոր ամեն ինչ անում Է, որպեսզի մեզ չհաջողվի այդ քաղաքներում հանդիպել քաղաքացիների հետ», գրել Է Սահակաշվիլին Facebook-ում:
«Դնեպրոպետրովսկում վարձակալման հարցում մեզ հանկարծ մերժեց մեր կողմից վաղօրոք պատվիրված «Մենորա» դահլիճը, իսկ մյուս շենքերն օլիգարխի ճնշման ներքո պարզապես հրաժարվում են համագործակցելուց: Ուստի մենք որոշեցինք այդ հանդիպումները հետաձվել մինչեւ մարտի 20-ը եւ 21-ը»,- ճշտել Է նա: Կոլոմոյսկին, իր հերթին, հայտարարել Է, որ ոչ մի առնչություն չունի պատահածի հետ եւ Սահակաշվիլիին եւ նրա «Շարժմանն» ուղարկել Է բաղնիք:
«Եթե դա «Շարժում Է հանուն մաքրման», ապա մաքրվել անհրաժեշտ Է բաղնիքում, այլ ոչ թե սինագոգում»,- մեջբերում Է գործարարի խոսքն «Ուկրաինսկայա պրավդան»:
«Մենորա» մշակութային-գործարար կենտրոնն աշխարհում ամենախոշոր հրեական համալիրն Է, որը կառուցվել Է Իգոր Կոլոմոյսկու ֆինանսական մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: