«Քըլըչը թող հանդիպի նաև իրականությունը ներկայացնող հայ ժողովրդի հետ»․ ակցիայի մասնակից
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք ուզում ենք ասել, որ երբ Քըլըչը՝ թուրք բանագնացը գալիս է Հայաստան, թող ոչ միայն հանդիպի Նիկոլ Փաշինյանի և իր խմբի հետ, այլ հանդիպի հայ ժողովրդի այն հատվածի հետ, ովքեր ներկայացնում են իրականությունը»,- Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է ակցիայի մասնակից ՀՅԴ Երիտասարդական միության անդամը։
«Մենք ուզում էինք այսօր հանդիպել թուրք բանագնացին և նրան ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության թանգարան, մեր հայ գերիների ընտանիքի անդամների հետ ծանոթանալու, Ցեղասպանության զոհերի ժառանգների հետ ծանոթացնելու, «Եռաբլուր»։ Ցույց տալ, որ առանց միջազգային արդարության այս տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել։ Այս տարածաշրջանում ցավը միշտ Թուրքիան է բերել»,- ընդծել է ակցիայի մասնակիցը և հավելել․ «Նիկոլ Փաշինյանը այսօր սթափ չի, վարում է թուրքական քաղաքականություն, բայց հայ ժողովուրդը իրականությունը գիտի»։
Հետևեք մեզ՝ այստեղ