Գերմանիայի ոստիկանները տեսախցիկներ են կրելու
ՄիջազգայինԳՖՀ-ի համերկրային ոստիկանությունն իր աշխատակիցներին պաշտպանելու նպատակով թույլ կտա օգտագործել ոչ մեծ կոմպակտ տեսախցիկներ (Bodycam), որոնք նախատեսվում Է ամրացնել կարգի պահապանների համազգեստի վրա:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Rheinische Post թերթին, ԳՖՀ-ում կառավարող կուսակցությունները (Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն դաշինքը՝ ԳՍԴԿ) այս հարցում միասնության են հասել:
Նախագիծը դառնալու Է կարգի պահապանների վրա ավելի ու ավելի հաճախացող հարձակումների պատասխանը: Իշխանությունների կարծիքով՝ այս սարքերը կվախեցնեն պոտենցիալ ագրեսորներին, որոնք հասկանում են, որ ՆԳ նախարարության աշխատակիցների նկատմամբ հանցագործություններ կատարելու դեպքում հեշտ կլինի իրենց գտնելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: