Թուրքիան ռմբակոծել է քրդերի դիրքերը հյուսիսային Իրաքում
ՄիջազգայինԹուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ մարտի 14-ին կրկին հարվածներ են հասցվել հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:
Թուրքական օդուժին պատկանող 9 հատ F-16 և 2 հատ F-4 տեսակի ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել քրդերի դիրքերին Քանդիլում և Գարայում: