Լատվիան ամբողջությամբ կփակի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի վրայի օդային տարածքը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լատվիան ամբողջությամբ կփակի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի վրայի օդային տարածքը։ Այս մասին հայտնել է LSM հեռուստառադիոկայանը՝ հղում անելով Լատվիայի պաշտպանության նախարարության ղեկավար Անդրիս Սպրուդսին։
Նախարարը մանրամասնել է, որ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 11-ի՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ից (Երևանի ժամանակով՝ 19։00-ից)։ Նրա խոսքով՝ սահմանի վրայով թռիչքները կարգելվեն առնվազն մեկ շաբաթ։
Հունիսին Լատվիայի իշխանությունները պահանջել են, որ Ռուսաստանի 841 քաղաքացի լքի երկիրը, քանի որ նրանք չեն ներկայացրել Եվրամիության մշտական բնակչի նոր կարգավիճակի փաստաթղթեր։ Այս ռուսների հանրապետությունում մշտական բնակության թույլտվությունների ժամկետը լրացել էր, քանի որ նրանք չէին ներկայացրել նշված դիմումը։
Հետևեք մեզ՝ այստեղ