Սյունիքի պարեկները «Նիսան»-ում ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի մարզի պարեկները սեպտեմբերի 7-ին Կապանի Գործարանային փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Ագարակ համայնքի բնակիչ 32-ամյա երիտասարդի վարած «Նիսան» մակնիշի մեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «ԻԺ-27» և «ՏՕԶ-63» տեսակի ողորկափող որսորդական երկու հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ