ՌԴ-ն ևս մեկ համաձայնագիր է խզել Ուկրաինայի հետ. ինչի՞ մասին է խոսքը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ մշակույթի, գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ Պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։
«2025 թվականի օգոստոսի 28-ին դադարեցվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը», - ասվում է հայտարարության մեջ։ Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 1995 թվականի հուլիսի 26-ին։
Փաստաթուղթը նախատեսում էր երկկողմանի կապերի զարգացում հումանիտար ոլորտում, ուսանողների, գիտնականների, մշակույթի գործիչների փոխանակում, ինչպես նաև համատեղ կրթական և մշակութային ծրագրերի իրականացում։ Համաձայնագրի 17-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը պարտավորվել էին ազգային փոքրամասնություններին հնարավորություն տալ կրթություն ստանալու իրենց մայրենի լեզվով։
Հետևեք մեզ՝ այստեղ