Բանգկոկում 8 մարդ Է զոհվել բանկի շենքում քիմիական թունավորման հետեւանքով
ՄիջազգայինԹաիլանդի մայրաքաղաքում ութ մարդ Է զոհվել, եւս յոթը՝ տուժել բանկի շենքում քիմիական թունավորման հետեւանքով: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին այս տեղեկատվությունը ճշտել են Բանգկոկի անհետաձգելի բժշկության «Էրավան» կենտրոնում
Ավելի վաղ բժիշկները հայտնել Էին 10 զոհերի եւ 15 տուժածների մասին: Միջադեպը տեղի Է ունեցել մարտի 13-ի ուշ երեկոյան Թաիլանդի հնագույն բանկերից մեկի՝ Siam Commercial Bank-ի շենքում: Բանկի մամուլի ծառայության տարածած տվյալների համաձայն՝ շենքի նկուղում բանվորները վնասել են քիմիական հրդեհաշիջման համակարգը:
Ոստիկանությունը պատահարի փաստով կատարում Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: