Բոլիվիայում առնվազն յոթ մարդ է զոհվել շուկայի վրա ինքնաթիռի ընկնելու հետեւանքով
ՄիջազգայինԲոլիվիայում առնվազն յոթ մարդ է զոհվել, 15-ը՝ տուժել երկրի հյուսիս-արեւելքի շուկաներից մեկի տարածքում Cessna թեթեւ ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ինքնաթիռը մարտի 13-ին ընկել է Բենիի դեպարտամենտի Սանտա Անա դել Յակումա բնակավայրում, հայտնել է տեղի ոստիկանությունը:
Զոհվածների թվում են՝ ինքնաթիռում եղած չորս մարդիկ (օդաչուն եւ ուղեւորները), ինչպես նաեւ շուկայի երեք այցելուներ:
Ինքնաթիռի ընկնելուց հետո շուկայում հրդեհ է սկսվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: